ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Մեկ շաբաթում 3,3 մլն դրամի վնաս է հասցվել շրջակա միջավայրին

Մեկ շաբաթում 3,3 մլն դրամի վնաս է հասցվել շրջակա միջավայրին
01.07.2013 | 12:23

Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ Բնապահպանական պետական տեսչության կողմից 24.06-30.06.2013 թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.3 մլն դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 24 որոշում և հաշվարկվել է 3.3մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 6 դեպքերի քննության արդյունքում կայացվել է 350 հազ. դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 307.5 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 1 տնտեսվարողի և 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150 հազ. դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Տավուշի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողների մոտ իրականցված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 450 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 1,05 մլն դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Արմավիրի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 300 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 120 հազ.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի կողմից 2 կազմակերպություններում իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 250 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 564.36 հազ. դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի կողմից 1 կազմակերպությունում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել 100 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել 150 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1.068 մլն դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.5 հազ. դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի շինարարության համար կայացվել է 50 հազ. դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 97.5 հազ. դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30 հազ. դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 30 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որս

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 4.5կգ խեցգետինը սահմանված կարգով կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:

Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.88 մլն.դր. գումար:

Դիտվել է՝ 2934

Մեկնաբանություններ